ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ալիևը ամբողջականություն է ուզում

Ալիևը ամբողջականություն է ուզում
23.10.2013 | 18:24

Իլհամ Ալիևը վերահաստատել է վարած քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հարցում: Երդմնակալության արարողության ժամանակ իր խոսքում նա նշել է, որ Ադրբեջանը շարունակելու է Հայաստանի նկատմամբ վարել տարածաշրջանային նախագծերից մեկուսացման կուրսը. «Մենք պետք է մեր քաղաքական, տարածաշրջանային և տնտեսական նախաձեռնություններով էլ ավելի մեծ ճնշում գործադրենք»,-ասել է նա և ընդգծել, որ Բաքվի դիվանագիտությունը մնալու է հարձակողական: «Ես չեմ կասկածում՝ Ադրբեջանը կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը»` հավատացրել է նորընտիր նախագահը հայրենակիցներին և հայտարարել, որ հակամարտությունը պետք է վերջնական լուծում ստանա, ցանկացած կիսատ-պռատ տարբերակ միայն ժամանակավոր է:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ