ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Եվրախորհրդարանը մոռացե՞լ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը

Եվրախորհրդարանը մոռացե՞լ է ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյությունը
24.10.2013 | 13:45

Հոկտեմբերի 23-ին Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և մինչ այսօր գրանցած առաջընթացն ու անհաջողությունները ներկայացնող բանաձևի փոփոխություններին: Բանաձևն անդրադառնում է նաև Արևելյան հարևանության տարածքի հակամարտություններին, նշվում է, որ ԵՄ-ն ավելի ակտիվ պետք է ներգրավվի հակամարտությունների խաղաղ լուծման գործում և հիշեցնում է իր դիրքորոշումը կապված մի պետության կողմից մյուս պետության տարածքների օկուպացման հետ. մասնավորապես, բանաձևի տեքստում ասվում է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը պետք է համապատասխանի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993 թվականի 4 բանաձևերին, որ նախատեսում են հայկական ուժերի դուրսբերում ազատագրված տարածքներից եւ այդ տարածքների վերադարձ Ադրբեջանին:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ