Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Չին-ճապոնական մրցակցություն

Չին-ճապոնական մրցակցություն
27.10.2013 | 12:56

Wall Street Journal -ը գրել է, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ցանկանում է, որ իր երկիրն ավելի մեծ դեր խաղա Ասիայում, որպեսզի հաղթահարի Չինաստանի աճող ազդեցությունը: Վարչապետը գտնում է, որ Չինաստանը փորձում է ուժով փոխել իրերի վիճակը տարածաշրջանում, իսկ մյուս երկրները կցանկանային, որպեսզի Ճապոնիան ավելի վճռական գործեր: Վերջին շրջանում Չինաստանի և Ճապոնիայի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Տարաձայնությունների պատճառներից մեկը Արևելաչինական ծովում Ճապոնիայի վերահսկողության տակ գտնվող կղզիներն են, որոնց հավակնում է նաև Պեկինը: Իսկ գուցե նաև Ճապոնիան մտնի Մաքսային միությու՞ն:

Դիտվել է՝ 1591

Մեկնաբանություններ