Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նազարբաևը իսկապես պրագմատիկ է

Նազարբաևը իսկապես պրագմատիկ է
27.10.2013 | 13:04

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը կսկսի գործել 2015-ի հունվարի 1-ից` հավելելով, որ դրա համար պետք է 2014-ի մայիսին ստեղծել փաստաթղթի նախագիծը, որպեսզի երկրների խորհրդարանները կես տարում հասցնեն վավերացնել: Ըստ Նազարբաևի՝ դա կլինի ինտեգրման ամենասերտ ձևն ամբողջ հետխորհրդային տարածքում: Նա նաև նշել է, որ պետությունները շատ հարցեր միայնակ լուծել չեն կարող, հետևաբար պետք է համատեղ լուծեն: Նրա խոսքով` ինտեգրումը պետք է օգտակար լինի բոլոր կողմերի համար:

Դիտվել է՝ 697

Մեկնաբանություններ