ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ֆրանսիան փոխում է շեշտադրումը

Ֆրանսիան փոխում է շեշտադրումը
28.10.2013 | 11:10

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ Իլհամ Ալիևին հղված ուղերձում նշել է. «Հավատարիմ մնալով մեր երկրների կապերի ամրապնդմանը, ցանկանում եմ, որ մեր համագործակցությունը զարգանա քաղաքականության, տնտեսության, մշակույթի ու կրթության ոլորտներում։ Միաժամանակ ողջունում եմ, որ Դուք ուշադրության կենտրոնում եք պահում Ադրբեջանի մերձեցումը Եվրոպական միությանը, ինչը քննարկման առարկա կդառնա նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերությանե գագաթաժողովին»: Օլանդը հարկ է համարել նաև նշել, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, մտադիր է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, խաղաղ և հարատև լուծմանը:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ