ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Կփոփոխվեն ԲՈՀ-ի գործառույթները

Կփոփոխվեն ԲՈՀ-ի գործառույթները
28.10.2013 | 14:47

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարար Ա. Աշոտյանը կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչների, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել Էրեբունի-Երևան տոնակատարությանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից հանձնել է շնորհակալագրեր: «Լինելով ամենահանրային ոլորտը՝ կրթությունը չի կարող սահմանափակվել գերատեսչական նեղ սահմաններով: Մանկավարժի, ուսանողի և աշակերտի համար մեր պետության, համայնքի և հարազատ քաղաքի տոնը, ինչպես նաև խնդիրն ու հոգսը հարազատ են մեզ, մենք մասնակից ենք դրան»,- շնորհավորելով մրցանակակիրներին՝ նշել է նախարարը:

Անցնելով խորհրդակցությանը՝ ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը, ի թիվս կրթական այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ԲՈՀ-ի գործառույթների փոփոխությանը: ԲՈՀ-ի նախագահի ժամանակավոր պաշտոնակտար Լիլիթ Արզումանյանին նախարարը հանձնարարել է առաջիկա ամսվա ընթացքում ամփոփել ԲՈՀ-ի գործառույթներին վերաբերող նոր փաթեթի մշակումն ու սկսել քննարկումները շահագրգիռ կողմերի հետ:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ