ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մարգվելաշվիլին սկսում է պոպուլիզմից

Մարգվելաշվիլին սկսում է պոպուլիզմից
29.10.2013 | 11:00

Նախագահական ընտրություններում հաղթած Գեորգի Մարգվելաշվիլին անում է Միխեիլ Սաակաշվիլիին հակադրվելու առաջին քայլը: Նա մտադիր չէ իր նստավայրը դարձնել Հավլաբարում կառուցված նախագահական շքեղ շենքը: Մարգվելաշվիլիի կարծիքով՝ նստավայրը, որը կառուցվել է ժողովրդի միջոցներով, ժողովրդին էլ պետք է ծառայի: «Ես մտադիր չեմ այնտեղ աշխատել: Կարծում եմ, որ այս շենքը պետք է փոխանցվի այնպիսի ոլորտի, որն ավելի ժողովրդական կլինի, քան քաղաքական իրավունքներով օժտված մեկ հոգու համար նախատեսված նստավայրը», - հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահը:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ