Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ դեսպանը կասկածելի ծրար է ստացել

ԱՄՆ դեսպանը կասկածելի ծրար է ստացել
29.10.2013 | 11:26

Ղրղզստանում ԱՄՆ դեսպանին փոստով կասկածելի պարունակությամբ ծրար են ուղարկել: Ծրարի մեջ եղել է սպիտակ փոշի, որը հանձնված է փորձաքննության: Հետազոտության արդյունքներ դեռևս չկան: Ղրզղզստանի համապատասխան ծառայությունները տեղեկացված են միջադեպի մասին: Այս մասին հայտարարել է Ղրղզստանում ԱՄՆ-ի դեսպանատունը, սակայն չի մանրամասնվել, թե արդյոք ծրարի մեջ սպիտակ փոշուց զատ որևէ այլ բան եղել է կամ ինչպես է ուղարկվել ծրարը` ղրղզական, թե միջազգային փոստով: Դեսպանատունը հայտարարել է, թե ստացված ծրարը չի խաթարել դիվանագիտական կառույցի աշխատանքը: Սովորաբար նման ծրարների մեջ լինում է թունավոր նյութ` ռիցին կամ այլ թույն: Ավելի վաղ նման ծրար էր ստացել ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգից սենատոր Ռոջեր Ուիքերը: Ծրարի պարունակության փորձաքննությամբ պարզվել էր, որ սենատորին ուղարկվել է ռիցին:

Ռիցինը սպիտակ փոշի է, առանց հոտի, այն լավ է լուծվում ջրում: Ռիցինը չի թափանցում օրգանիզմ մաշկի միջոցով: Սովորաբար թունավորման ճանապարհը ռիցինի`արյան հետ խառնվելն է, իսկ թոքերի միջոցով այն ավելի դժվար է ներթափանցում: Ռիցինը օգտագործվում է քիմիական զենքի արտադրության մեջ: Ռիցինով թունավորման ամենահայտնի դեպքը բուլղարացի գրող, լրագրող Գեորգի Մարկովի սպանությունն է 1978-ին: Ավտոբուսի կանգառում Մարկովին ռիցին են ներարկել հատուկ պատրաստված հովանոցի միջոցով: Հաջորդ օրը նա սրտխառնոցի նոպաներ է ունեցել և բարձր ջերմություն: Լոնդոն տեղափոխված այլախոհը շուտով մահացել է: Մարկովի դիահերձման ժամանակ նրա ոտքի ձկնամկանի մեջ մետաղական պարկուճ է հայտնաբերվել ռիցինի պարունակությամբ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ