ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մարգվելաշվիլին կպաշտոնավարի նոյեմբերի 17-ից

Մարգվելաշվիլին կպաշտոնավարի նոյեմբերի 17-ից
29.10.2013 | 17:07

Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Ռուսթավելի պողոտայում, խորհրդարանի շենքի առաջ: Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ասել է, որ հրավերներ դեռ չեն ուղարկվել, երդմնակալության արարողակարգը դեռ քննարկվում է:

1991 թ. խորհրդարանի շենքում է երդվել Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան: Էդուարդ Շևարդնաձեն երդվել է խորհրդարանի շենքի առաջ: Միխայիլ Սահակաշվիլին ևս նախորդի տեղում է երդվել, սակայն 2004-ի հունվարի 25-ին ռազմական շքերթներ են անցկացվել Թբիլիսիում, Փոթիում, Բաթումիում, որից հետո միայն Սահակաշվիլին Սահմանադրության վրա երդվել է, ապա մեկնել է Քութայիսի և Գելաթի միջնադարյան վանական համալիրում Դավիթ Շինարար թագավորի աճյունի վրա հոգևոր երդում է տվել: 2008-ի հունվարի 20-ին նրա երդմնակալությունը տեղի է ունեցել միայն Ռուսթավելի պողոտայում:

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ