ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մարգվելաշվիլին կերդվի առանց Պուտինի

Մարգվելաշվիլին կերդվի առանց Պուտինի
01.11.2013 | 11:18

Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու նոյեմբերի 17-ին կայանալիք երդմնակալության արարողությանը, ըստ արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի, հրավիրվել են Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի, ԵՄ Արևելյան գործընկերության երկրների նախագահները, նաև այն երկրների, որոնք դեսպանություններ ունեն Թբիլիսիում։ Չունենալով դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ` ՌԴ նախագահը Թբիլիսի չի հրավիրվի:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ