ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

ՄԱԿ-ի բարոյահոգեբանական գրոհը

ՄԱԿ-ի բարոյահոգեբանական գրոհը
02.11.2013 | 22:34

Գերմանիան և Բրազիլիան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ներկայացրել են բանաձև, որով արգելվում է ոչ իրավաչափ էլեկտրոնային լրտեսում, տվյալների հավաքում և անձնական կյանք ներխուժումներ կատարել: Կոնկրետ երկրներ չեն նշվել, սակայն ՄԱԿ-ի դիվանագետները համարում են, որ բանաձևն ուղղված է ԱՄՆ-ի դեմ, որի լրտեսական գործունությունից տուժել են առաջին հերթին այդ երկրների ղեկավարները: Բանաձևով մտահոգություն է հայտնվում մարդու իրավունքների խախտման դեմ և ՄԱԿ-ի անդամ 193 երկրներին կոչ է արվում նպաստել այդ գործունեության ավարտին` անգամ ազգային օրենսդրությունների մակարդակում համապատասխան քայլեր ձեռնարկելով: Բանաձևի նախագիծը քննարկման կդրվի նոյեմբերի վերջին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը, սակայն, պարտադիր կատարում չեն ենթադրում:

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ