ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Համանախագահներն արդեն Բաքվում են

Համանախագահներն արդեն Բաքվում են
04.11.2013 | 21:17

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանից նոյեմբերի 4-ից սկսում են տարածաշրջանային այցը: Բաքվում Ադրբեջանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումից հետո նրանք կգան Հայաստան` նույն ձևաչափով հանդիպումներ ունենալու Երևանում: ԱՄՆ եւ Ֆրանսիան փորձում են Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպել եւ այդ կերպ աշխուժացնել սեփական դերակատարումը կարգավորման գործընթացում: Դրա նպատակը ոչ այնքան խնդրի կարգավորումն է, որքան կովկասյան զարգացումներում սեփական դերի ակտիվացումը: Մաքսային միությանն անդամակցելու Արցախի դիմումը նոր իրավիճակ կստեղծի կարգավորման գործընթացում, Ռուսաստանին հնարավորություն կտա խնդիրը պահել իր ազդեցության ներքո եւ շարունակել խնդրում ներգրավված հակամարտող կողմերի հանդեպ մանիպուլյացիոն քաղաքականությունը: Այսինքն` Ռուսաստանը կփոխհատուցի իր սահմանած եւ երեք տարի անց տապալված եռակողմ նախագիծը:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ