ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

2014-ին Մարգվելաշվիլին հույս ունի ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

2014-ին Մարգվելաշվիլին հույս ունի ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը
05.11.2013 | 11:17

Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նոյեմբերի 27-ին կմասնակցի Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին: Վրաստանը ծրագրում է նախաստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը: Նրա կարծիքով` Վիլնյուսից հետո կշարունակվի երկարատև, մանրակրկիտ աշխատանքը մինչև 2014 թվականի սեպտեմբեր, երբ Վրաստանը կստորագրի Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ