Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Վրացիները այրել են ռուսական դրոշները

Վրացիները  այրել են ռուսական  դրոշները
05.11.2013 | 11:35

Վրաստանի Փոթի քաղաքում անցած գիշեր «Ազատ գոտի» շարժման ներկայացուցիչները բենզին են լցրել ռուսական դրոշի վրա և այրել այն: Նրանք հայտարարել է, թե դա զավթիչ երկրի խորհրդանիշն է: Грузия Online-ը, սակայն, հաղորդում է, որ այրվել է ոչ թե մեկ. այլ ընդհանրապես քաղաքում կախված բոլոր ռուսական դրոշները, որոնք այլ երկրների դրոշների հետ միասին կախվել էին Փոթիում տեղի ունենալիք «Ֆազիսոբա 2013» երաժշտական փառատոնի առթիվ: Փոթիի քաղաքապետն իմանալով ռուսական դրոշների տխուր ճակատագրի մասին, հանձնարարել է հանել բոլոր դրոշները: Դավիթ Սարսանիան ասել է, թե ինքը քաղաքում դրոշներ կախելու հանձնարարական չի տվել, իսկ Ռուսաստանն ընդհանրապես փառատոնին չի մասնակցում, քանի որ հրավիրված չի եղել: Վրացական Փոթի քաղաքում առանձնապես ցավոտ են ընդունում Ռուսաստանի ներկայության հանգամանքը թեկուզ փառատոնային դրոշի տեսքով, քանի որ 2008-ի պատերազմի ժամանակ ռուսները ներխուժել էին Փոթի, հասել նավահանգիստ ու այնտեղ ավերածություններ գործել` ոչնչացնելով ափի պաշտպանության նավերը: Հատկանշական է, որ ռուսական կայքերը, լուրի մասին հղում անելով վրացական կայքերին, չեն անդրադառնում 2008-ի պատերազմին, որի մասին հարկ են համարում հիշատակել վերջիններս:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 883

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ