Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Տաջիկստանում անջատել են YouTube-ը

Տաջիկստանում անջատել են YouTube-ը
06.11.2013 | 15:38

Տաջիկստանում երեկվանից YouTube –ի հետ չի գործում նաև Ozodagon լրատվական կայքը: Ozodagon-ը հայտնի է ծայրահեղ իրավիճակների ժամանակ իր բացառիկ տեսանյութերի հրապարակմամբ: Երկրի փորձագետները կարծում են, որ հայտնի կայքերի փակումը կապված է այսօր տեղի ունեցող նախագահական ընտրությունների հետ: Ըստ BBC-ի` Տաջիկստանի ԿԸՀ-ը ընտրություններն արդեն համարել է կայացած, քանի որ ԿԸՀ տվյալներով տեղական ժամանակով ժամը 14:00-ի դրությամբ արդեն քվեարկել էր ընտրողների ավելի քան 68 տոկոսը: Ասենք, որ դեռևս առավոտյան 10:00-ի դրությամբ ԿԸՀ-ը հաղորդել էր 40 տոկոս քվեարկության մասին, որը բավականին տարօրինակ ու անտրամաբանական է այդ ժամի համար: Չորս ժամվա ընթացքում պարզապես անհնարին է 40 տոկոս ապահովել նույնիսկ ամենաակտիվ ընտրազանգվածի պարագայում: Նշենք, որ նախագահի 6 թեկնածուներից գլխավոր հավակնորդը գործող նախագահ 61-ամյա Էմոմալի Ռահմոնն է, ով արդեն չորրորդ անգամ է ցանկանում դառնալ Տաջիկստանի նախագահ: Ռահմոնի ազգանունը քվեաթերթիկում վերջինն է: Ընտրատեղամասերում ընտրողներին կոչ են անում ջնջել առաջին հինգին, իսկ վերջինին` թողնել: Ընտրությունների ընթացքին հետևում են ավելի քան 500 միջազգային դիտորդներ աշխարհի 30 երկրներից: Միջազգային որոշ դիտորդներ տեղական կայքերին հաղորդել են, որ ընտրությունները ընթանում են ակնհայտ խախտումներով, իսկ ԱՊՀ դիտորդներն ասել են, թե խախտումներ չեն հայտնաբերել:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ