ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլի

Թուրքիան պատրաստ է ցանկացած քայլի
09.11.2013 | 11:32

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկատվությունը, թե Անկարան պատրաստվում է բացել սահմանը Հայաստանի հետ և փորձում է Ադրբեջանի համաձայնությունը ձեռք բերել։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Լևենթ Գյումրուքչուն ասել է. «Թուրքիան ցանկանում է Կովկասում խաղաղության հաստատում։ Մեր երկիրը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Ադրբեջանի օկուպացումը դադարեցնելուն զուգահեռ քայլեր ձեռնարկել տարածաշրջանային համագործակցության ուղղությամբ։ Մենք համագործակցում ենք Ադրբեջանի հետ։ Թուրքիան դրական կարձագանքի ցանկացած քայլի, որը կօժանդակի տարածաշրջանում առաջընթացին»,-ասել է նա։

Գյումրուքչուն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին տարածաշրջան` Թուրքիան հետևում է իրադարձություններին, և դեռ վաղ է խոսել, թե ինչ քայլեր կձեռնարկվեն հակամարտության կարգավորման համար՝ վերջին այցերից հետո։ Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ Թուրքիան ցանկանում է հարցի արագ կարգավորում և պատրաստ է ցանկացած քայլի, որն ուղղված կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ