ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Լամբերտո Զանիերը նորից լավատես է

Լամբերտո Զանիերը նորից լավատես է
09.11.2013 | 11:38

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը գտնում է, որ սառեցված հակամարտությունների կարգավորման ասպարեզում դրական տեղաշարժեր են կատարվում: Նա կարևոր քայլ է անվանել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին պայմանավորվածության ձեռքբերումը: «Մենք քննարկումներ ենք ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ, մենք աշխատում ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայանա: Հույս ունեմ` մինչև տարեվերջ»,- ասել է Զանիերը: Նա ԵԱՀԿ-ի խնդիրը համարում է աջակցությունը, որ կողմերը առաջ շարժվեն քաղաքական կարգավորման ճանապարհով և այլընտրանքներ չորոնեն: ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը դրական տեղաշարժ է դիտարկել և Մերձդնեստրյան կարգավորման ընթացքում. «Վերջերս Գերմանիայում հանդիպեցին Մոլդովայի և Մերձդնեստրի ղեկավարները, այնպես որ կապերի ապահովման քայլեր ձեռնարկվում են: Մենք դրական փոփոխություններ ենք տեսնում, որոնք արտահայտվել են Դնեստրի վրայի կամուրջի բացմամբ և այդ գետի ջրերի օգտագործման հարցի լուծման մեջ»:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ