ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ռուսաստանը լուծում է դրախտի հայերով բնակեցման խնդիրը

Ռուսաստանը լուծում է դրախտի հայերով բնակեցման խնդիրը
09.11.2013 | 17:36

Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նորից է կրկնել իր հայտնի ասույթը` Հայաստանի դժոխք գնալու վերաբերյալ: Նա պնդում է, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության շրջանում կարծում են, որ եթե Հայաստանը գնա Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով, կգնա դեպի դժոխք: 2013-ի հուլիսին նա հանդես էր եկել մեկ այլ աղմկահարույց հայտարարությամբ: Ռուսաստանյան evrazesnews.ru կայքէջի հետ զրույցում մեջբերելով Հայաստանի նախագահի՝ հունիսի վերջին Վարշավայում հնչեցրած խոսքերը, թե հայ ժողովուրդը եվրոպական արժեքների կրող է` Երևանում Ռուսաստանի դեսպանի պաշտոնը ընդամենը երկու ամիս առաջ թողած Կովալենկոն նշել էր. «Իր գանձարանում տեղ տալով եվրոպական արժեքներին՝ Հայաստանը կարող է կանգնել սայթաքուն ճանապարհին: Հնուց ասված է՝ բարի մտադրություններով սալարկված է դժոխքի ճանապարհը»: Մնում է եզրակացնել, որ Մաքսային միությունը Հայաստանին պարտադրելով Ռուսաստանը լուծում էր դրախտի հայերով բնակեցման խնդիրը:

Դիտվել է՝ 1124

Մեկնաբանություններ