Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Իրանը գլուխ չի խոնարհի»

«Իրանը գլուխ չի խոնարհի»
10.11.2013 | 12:56

Ժնևում Իրան- «վեցնյակ» եռօրյա բանակցությունները որևէ դրական արդյունքի չեն հանգեցրել: Ինչպես ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին է ասել, բանակցություններից հետո դեռևս էական տարաձայնություններ կան: Ինչպես երևում է հանդիպման վերաբերյալ տեղեկատվությունից, Իրանը մտադիր չէ կատարել «վեցնյակի» կողմից առաջադրված պարտավորությունը` կրճատել ուրանի հարստացման ծավալները, որի փոխարեն Արևմուտքը պատրաստ է թուլացնել Իրանի նկտմամբ կիրառվող տնտեսական սանկցիաները: Երեկ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, թե չնայած սանկցիաների, խտրականության և նվաստացման սպառնալիքներին, Իրանը չի հրաժարվի ուրանի հարստացման իր ծրագրից: «Իսլամական Հանրապետությունը գլուխ չի խոնարհում և չի խոնարհի որևէ իշխանությունների սպառնալիքի առաջ»,-ասել է Ռուհանին: Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային հաջորդ հանդիպման օրը դեռևս որոշված չէ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 777

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ