ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Լավրովը բանակցություններում առաջընթաց է գրանցել

Լավրովը բանակցություններում առաջընթաց է գրանցել
11.11.2013 | 12:30

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ժնևում վեցյակի բանակցություններում հաջողվեց հեռանալ պատժամիջոցների լծակից և անցնել առարկայական քննարկման. «Անհրաժեշտ է հեռանալ սպառնալիքներից և մշտական պատժամիջոցային լծակից, ընդ որում ՄԱԿ-ի ԱԽ-ն շրջանցելով, և անցնել խնդրի էության բուն քննարկմանը»: Լավրովը հավելել է, որ այդպես էլ եղավ, որովհետև առաջին պլանում են էական հարցերը, որոնք մտահոգում են ՄԱԳԱՏԷ-ին ու միջազգային հանրությանը, և որոնք պետք է լուծել: «Իրանի նոր ղեկավարությունը վճռականություն է դրսևորում գնալու այդ ճանապարհով, ինչը մենք ողջունում են, և խոսակցությունը չափազանց կոնկրետ էր»: Նա ընդգծել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի գլխավորած պատվիարկության մեծ ու կարևոր աշխատանքը` նշելով, որ նրանք շատ ակտիվ էին, ինչը և թույլ տվեց ընդհանուր մոտեցումներ գտնել Սիրիայի հարցում: Լավրովը կարծում է, որ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, թեև վեցյակի և Թեհրանի քննարկումները չհանգեցրին ակնկալվող համաձայնագրի կնքմանը:

Դիտվել է՝ 855

Մեկնաբանություններ