Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բաքվի ախորժակը դեռ չի փակվել

Բաքվի ախորժակը դեռ չի փակվել
11.11.2013 | 16:11

Առաջիկա` Երևան -Բաքու նախագահական մակարդակով հանդիպման առիթով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի քաղաքական վերլուծության և տեղեկատվական վարչության ղեկավար Էլնուր Ասլանովն ասել է, թե եթե Հայաստանը նահանջի իր զավթողական քաղաքականությունից, դա հիմք կհանդիսանա խաղաղության և կայունության հաստատման համար: Օրերս էլ գրեթե նույն տոնայնությամբ հայտարարություն էր արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլին, ասելով, թե` ադրբեջանական հողերն ազատեք, որ ձեզ հետ հարաբերվենք: Այլ խոսքով` Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույս կունենա միայն Ադրբեջանին Ղարաբաղն իր հարակից տարածքներով զիջելու պարագայում: Երևում է, ադրբեջանցի և թուրք պաշտոնյաները ձեռքերն են շփում Հայաստանին հերթական անգամ իբրև ագրեսոր ներկայացնելու ու զիջումներ պոկելու համար: Միակ ելքը Հայաստանի գործող իշխանությունների կողմից արժանապատիվ դիմակայությունն է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ