Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Տեղային նշանակության մարտեր

Տեղային նշանակության մարտեր
12.11.2013 | 11:44

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության շաբաթօրյա «Արարատ»-«Շիրակ», «ՈՒլիս»-«Փյունիկ» հանդիպումները պարտությամբ ավարտվեցին մրցաշարային աղյուսակի վերին հորզոնականներում գտնվողների համար: Գյումրեցիներն իրենց մրցակցին պարտության մատնեցին 3:0 հաշվով, «ՈՒլիսը» գոհացավ խփած միակ գոլով: Կիրակնօրյա հանդիպումներում գրանցվեց նույն 2:1 հաշիվը: Մարտունու «Ալաշկերտը» գերազանցեց «Գանձասարին», «Բանանցը»` «Միկային»: Այսպիսով, «Արարատը» մնաց մինչ այդ ունեցած քսանչորս միավորով, աղյուսակի երկրորդ հորիզոնական բարձրացավ «Շիրակը»` երկրի անցած տարվա չեմպիոնը: Գյումրեցիներից ընդամենը մեկ միավորով հետ մնացող «Փյունիկը» տասնյոթ միավորով երրորդ հորիզոնականում է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ