ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Օբաման վստահեցնում է

Օբաման վստահեցնում է
12.11.2013 | 12:41

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վստահեցրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որ հնարավորը կանի` կանխելու Իրանում միջուկային զենքի ստեղծումը: Սպիտակ տունն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի առաջնորդները քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակն ու միջուկային խնդրի խաղաղ լուծումը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել, երբ Նեթանյահուն քննադատել է Ժնևում Իրանի և միջնորդ վեցյակի բանակցությունները: Իսրայելի կառավարության ղեկավարի կարծիքով` վեցյակն իր նպատակներին հասնելու համար չպետք է թուլացնի պատժամիջոցները Թեհրանի դեմ:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ