Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Լևոն Զուրաբյանին

Հովիկ Աբրահամյանը նկատողություն արեց Լևոն Զուրաբյանին
13.11.2013 | 17:27

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ Լևոն Զուրաբյանը իր տված հարցի պատասխանից դժգոհեց ու ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի պատասխանը որակեց անհեթեթ, ԱԺ խոսնակը կոռեկտության կոչ արեց ՀԱԿ խմբակցության ղեկավարին: Հովիկ Աբրահամյանը հորդորեց կառավարության անդամի հետ խոսել առանց նման որակումների: Խեր լինի, էս ինչո՞ւ է Արգամիչը որոշել պաշտպանել կառավարության «թասիբը»:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3548

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ