ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Արվեստագիտությանը ծերացման վտանգ չի սպառնում

Արվեստագիտությանը ծերացման վտանգ չի սպառնում
15.11.2013 | 15:26

Նոյեմբերի 15-ին Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Երիտասարդ հայ արվեստաբանների 8-րդ գիտական նստաշրջանը։ Այն կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Նստաշրջանն անցկացվում է ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Աջակցություն երիտասարդ գիտնականներին» ծրագրի շրջանակներում։ Գիտական նստաշրջանը նվիրված է ԳԱԱ հիմնադրման 70-ամյակին։

Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը տեղեկացրեց, որ գիտական նստաշրջանին մասնակցում են ինչպես Արվեստի ինստիտուտի երիտասարդ արվեստաբանները, այնպես էլ երիտասարդ գիտնականներ հանրապետության կրթական, մշակութային այլ օջախներից, ինչպես նաև՝ արտասահմանից։ «Վերջերս շատ է խոսվում գիտության ծերացման մասին, սակայն մենք տեսնում ենք, որ գոնե արվեստագիտությունը ծերացման վտանգից զերծ է։ Մեր թիկունքում կան շատ շնորհալի, խոստումնալի երիտասարդ արվեստաբաններ։ Եվ անցկացվող նման գիտաժողովները դրա վկայությունն են»,- նշեց Աննա Ասատրյանը։

Եռօրյա նստաշրջանի չորս նիստերի ընթացքում ընթերցվելու է 40 զեկուցում, որոնցում ներկայացվելու են արվեստագիտության տարբեր գիտաճյուղերը. կերպարվեստագիտություն, երաժշտագիտություն, ճարտարապետության պատմություն և կինոգիտություն: Գիտաժողովի նյութերը հետագայում կհրատարակվեն առանձին ժողովածուով։

Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ