ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

ԱՄՆ-ը կշարունակի ներգրավվածությունը

ԱՄՆ-ը կշարունակի ներգրավվածությունը
16.11.2013 | 11:56

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում կայացած լսումների ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը ասել է. «Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանալու է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի Մաքսային միությանը, ինչը անհամատեղելի է ԵՄ Ասոցացման համաձայնագրի ու Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ստորագրման հետ, այդուհանդերձ, ինչպես Եվրամիությունը, այնպես էլ Հայաստանը նվիրված են մնում հարաբերությունների խորացմանը և ուսումնասիրում են այդ գործընկերությունը շարունակելու ուղիները»:

«Միացյալ Նահանգները ևս կշարունակի լայն ներգրավվածությունը Հայաստանի հետ՝ եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ, ներառյալ՝ տնտեսական ոլորտում»,-հավաստել է Նուլանդը:

Դիտվել է՝ 961

Մեկնաբանություններ