ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մարգվելաշվիլին կերդվի խորհրդարանի բակում

Մարգվելաշվիլին կերդվի խորհրդարանի բակում
16.11.2013 | 12:12

Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավան նոյեմբերի 17-ին ներկա չի լինի Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի երդմնակալության արարողությանը: «Քաղաքապետարանը մասնակցություն կունենա երդմնակալության նախապատրաստմանը։ Ես առաջինն եմ շնորհավորել պարոն Գեորգիին, քանի որ հարգում եմ մեր քաղաքացիների ընտրությունը։ Սակայն ես չեմ պատրաստվում մասնակցել երդմնակալությանը։ Ինձ համար դժվար կլինի մասնակցել այն մարդու տոնին, ով չի տարբերում՝ ով է մեր երկրի բարեկամը, ով՝ թշնամին»,-ասել է Ուգուլավան։ Ամենայն հավանականությամբ Մարգվելաշվիլու երդմնակալությանը չեն մասնակցի և Էդուարդ Շևարդնաձեն ու Միխեիլ Սաակաշվիլին: Միակ նախագահը կարող է լինել Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, որ այժմ ԵԱՀԿ գործող նախագահն է: Արարողությանը ներկա չեն լինի և ռուսները` դիվանագիտական հարաբերությունների կասեցումի պատճառով: Թբիլիսիում դեռ տեղյակ չեն, թե ով է ներկայացնելու ԱՄՆ-ը:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ