ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Իրանի պարագայում դիվանագիտությունը պատերազմից նախընտրելի է

Իրանի պարագայում դիվանագիտությունը պատերազմից նախընտրելի է
17.11.2013 | 12:10

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Փսակին, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հայտարարությանը, թե Թեհրանի հետ միջուկային բանակցությունները լավ գաղափար չեն, ասել է, որ Իրանի պարագայում դիվանագիտությունը պատերազմից նախընտրելի է։ Խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ի կառավարության կարծիքով՝ սխալ է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելը, ինչպես առաջարկում է Իսրայելը. «Եթե մենք դիվանագիտությունից հրաժարվենք, մնում է միայն պատերազմի տարբերակը, ինչը նախընտրելի չէ։ Ուստի, մենք ճիշտ ուղու վրա ենք»:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ