ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ընդդիմությունը հիշեցնում է Մայդանը

Ընդդիմությունը հիշեցնում է Մայդանը
17.11.2013 | 12:19

Ուկրաինայի ընդդիմությունը սպառնում է նոր Մայդանով, եթե իշխանությունը հրաժարվի զարգացման եվրոպական վեկտորից: Փորձագետների մեծ մասը վստահ է, որ Վիլնյուսում համաձայնագիր չի ստորագրվի, բայց դա դեռ չի նշանակում, որ Կիևը կդառնա Մաքսային միության անդամ: «Յանուկովիչն ու Ռեգիոնների կուսակցությունը գողանում են մեր ապագան: Միակ շանսը մարդկանց փողոց դուրս գալն է»,-գտնում է ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոն: Նոյեմբերի 24-ին նախատեսվում է բողոքի ակցիա անցկացնել, որի մանրամասները Յուրի Լուցենկոն քննարկել է ընդդիմության առաջնորդներ Արսենի Յացենկյուկի, Վիտալի Կլիչկոյի և Օլեգ Տյագնիբոկի հետ: Մտավախության պատճառ է դարձել Գերագույն Ռադայում օրինագծի մերժումը, որը Յուլիա Տիմոշենկոյին հնարավորություն կտար Գերմանիա մեկնել` բուժվելու: Նրա ազատ արձակումը պայմաններից մեկն է, որ առաջադրել է ԵՄ-ն Ուկրաինային, Գերագույն Ռադան այդ խնդրին կանդրադառնա նոյեմբերի 19-ին:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ