Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ՈՒկրաինա-ՌԴ մեծ «բազարում» գները դեռ սակարկելի են

ԵՄ-ՈՒկրաինա-ՌԴ մեծ «բազարում» գները դեռ սակարկելի են
17.11.2013 | 12:37

ԵՄ-ի պատասխանը Ուկրաինային շատ չուշացավ: Միգուցե այլ պարագայում Եվրոպան ժամանակ ձգեր, բայց ոչ հիմա, երբ Վիլնյուսի գագաթնաժողովը շատ մոտ է: Ուկրաինայում ԵՄ դեսպան Յան Տոմբինսկին երեկ պատասխանել է նախօրեին Ուկրաինայի վարչապես Ազարովի այն ակնարկին, թե Ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում ԵՄ-ը պետք է ֆինանսապես աջակցի Ուկրաինային տնտեսության մոդեռնիզացիայի համար: Ազարովը նույնիսկ կոնկրետ թիվ էր նշել` 160 մլրդ եվրո: Տոմբինսկին ասել է, թե Եվրոպական միությունը չի պատրաստվում գնել Ուկրաինան: «Ֆինանսական օգնությունը կարող է լինել այն ժամանակ, երբ ուկրաինական տնտեսության մեջ տեղի ունենան պրոցեսներ, որոնք հեռանկարում նրան կդարձնեն ճգնաժամերի նկատմամբ դիմացկուն և ավելի ամուր», -ասել է Տոմբինսկին: Նա ուկրաինացիներին հիշեցրել է, որ երկար տարիներ ԵՄ-ը միջոցներ է հատկացրել Ուկրաինային տարբեր ոլորտների բարեփոխումների համար: Դեսպանը ուղիղ տեքստով ասել է, թե ԵՄ-ը չի պատրաստվում մարել Ուկրաինայի պարտքերը, այլ ուզում է ներդրումներ կատարել Ուկրաինայում, դառնալ նրա գործընկերը, և այդ գումարները կարող են ուղղված լինել միմիայն տնտեսական բարեփոխումներին: Ի հակառակ Տոմբինսկու հույսերի, թե Ուկրաինան կստորագրի Ասոցացման համաձայնագիրը, Լեհաստանից Եվրոխորհրդի պատգամավոր Քշիշտոֆ Լիսեկը երեկ Բրյուսելում հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը չի պատրաստվում ստորագրել Ասոցացման համաձայնագիրը: Պատգամավորը իր ենթադրություններում հիմնվել է Յանուկովիչ-Պուտին վերջին հանդիպման և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հարցի շուրջ վերջին զարգացումների վրա: Լիսեկի կարծիքով, եթե Յանուկովիչը ցանկանար ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ապա բարի կամք կդրսևորեր Տիմոշենկոյի հարցի դրական լուծման համար: Ինչ վերաբերում է Պուտինի հետ հանդիպմանը, Լիսեկն ասել է, թե Արևմուտքը չի կարողանում լուծում տալ Ուկրաինայի գազի խնդրին և, հնարավոր է, որ Ուկրաինան հետաձգի համաձայնագրի ստորագրումը մինչև 2015 թիվը: Այս ամենին կողքին հետաքրքիր է ուկրաինական zn.ua կայքի վերլուծությունը: Կայքը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Յանուկովիչը ցանկացել է երաշխիքներ ստանալ Պուտինից, որ 2015 –ի նախագահական ընտրություններին Ռուսաստանը կաջակցի իրեն` «ամեն գնով» հաղթանակի պարագայում միջազգային լեգիտիմացման հասնելու համար: Այս ամենը Յանուկովիչը հույս է ունեցել ստանալ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը մերժելու դիմաց: Պուտինը, ըստ կայքի աղբյուրների, կոշտ պայմաններ է դրել` միայն Մաքսային միություն և ոչ թե խոստումներով, այլ ՄՄ մտնելու ողջ ընթացակարգով, ընդ որում `մինչև 2015-ը: Կայքը նշում է, որ Յանուկովիչը հակված չէ ստորագրելու նման վասալային պայմանագիր: Հավելենք, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակը երեկ հայտարարել է, թե չի բացառում, որ Տիմոշենկոյի հարցը խորհրդարանում կքննարկվի հաջորդ շաբաթ, քանի որ ընդդիմությունը գրանցել է դատապարտյալների բուժման մասին օրենքի նախագիծը, թեև խորհրդարանի որոշ ֆրակցիաներ այդ նախագծի վրա չեն աշխատել, որն էլ հիմք է տալիս Ռիբակին ենթադրելու, որ այն դժվար թե ընդունվի խորհրդարանի կողմից: Ինչպես երևում է, այս մեծ և ոչ այնքան մաքուր «բազարում» գները դեռևս սակարկելի են: Վիլնյուսի գագաթնաժողովին հաշված օրեր են մնացել և որքան այն մոտենա, այնքան հայտարարությունները ավելի ինտրիգային ու թեժ կլինեն:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1097

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ