Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Ընդվզման ճիչերն են, որ կվերածվեն հեղափոխության»

«Ընդվզման ճիչերն են, որ կվերածվեն հեղափոխության»
18.11.2013 | 18:25

irates.am-ը արվեստագետ Կարինե Մացակյանից հետաքրքրվեց, թե հասարակական գիտակցության փոփոխության վրա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում Շանթ Հարութունյանի նախաձեռնած հեղափոխության փորձը:

«Շանթն այդ մասին դեռ վաղուց էր հայտարարում: Ես գիտեմ, որ մեր հասարակության մեջ մեծ համակրանք կա Շանթ Հարությունյանի նկատմամբ: Դա հեղափոխություն չէր, այլ՝ ընդվզում, վերջին ճիչ, ճակատային քայլ: Չեմ կարծում, թե ըմբոստության մեկ ճիչով կարող է շարժում ձևավորվել: Պետք է լինեն էլի նման փորձեր, որպեսզի դրանք վերածվեն հեղափոխության: Հետո, չգիտես ինչու, թվում է, թե այդպես հայհոյելը ինչ-որ անբարեկրթություն է, բայց, կրկնում եմ, նա ժողովրդին հասանելի խոսքով արտահայտեց իր ընդվզումը, բողոքը»,- ասաց Կարինե Մացակյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1149

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ