ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Վիրահատությունը «հակացուցված» է պետության ղեկավարներին

Վիրահատությունը «հակացուցված» է պետության ղեկավարներին
19.11.2013 | 11:31

Արգենտինայի նախագահ Քրիստինա դե Քիրշները հինգ շաբաթ բացակայելուց հետո վերադարձել է իր պարտականությունների կատարմանը: Բացակայության պատճառը ուղեղի սուբդուրալ հեմատոմայի հեռացման վիրահատությունն էր: Առաջին օրը նա հանդիպել է իր աշխատակազմի ղեկավարի, վարչապետի և փոխնախագահի հետ, ով կատարում էր նախագահի պարտականությունները նրա բացակայության ընթացքում: Հիվանդության պատճառով Քիրշները չկարողացավ մասնակցել հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, և ընդդիմությունը հաղթանակ տարավ խոշոր քաղաքներում ու նահանգներում: Այս անհաջողությունը նրա առավել ջերմ աջակիցների ջանքերն ի դերև հանեց` սահմանադրական փոփոխություններ անելու և երրորդ ժամկետով ընտրության հնարավորություն ստեղծելու համար: Քրիստինա Քիրշների նախագահական լիազորություններն ավարտվում են 2015-ին:

Դիտվել է՝ 1102

Մեկնաբանություններ