Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պայքար ծխելու դեմ. կհուղարկավորեն ծխախոտի տուփը

Պայքար ծխելու դեմ. կհուղարկավորեն ծխախոտի տուփը
19.11.2013 | 13:00

Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 6-ը «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն Գեղարքունիքի մարզում իրականացնում է «Ես ուզում եմ առողջ ապրել» հակածխախոտային ծրագիրը: Այն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

Ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի 50 դպրոցների աշակերտների համար իրենց կրթօջախներում կազմակերպվում են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես՝ հակածխախոտային պաստառներով ցուցահանդես, 12 տարեկանից բարձր պատանիների համար իրականացվում են սեմինար-քննարկումներ՝ ծխախոտի օգտագործման հետևանքների և դրանից առաջացող հիվանդությունների վերաբերյալ։ Ծրագրի ավարտին նախատեսվում է նաև իրականացնել ծխախոտի տուփի հուղարկավորման արարողություն:

Ծրագրի նպատակներն առավել հասանելի դարձնելու համար «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն, համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի հետ, ընտրել է ավելի շատ աշակերտներ ունեցող դպրոցները (Սևանի, Մարտունու, Ճամբարակի և Վարդենիսի տարածաշրջաններից 9-ական և Գավառի տարածաշրջանից 14 դպրոցներ):

Ինչպես տեղեկացնում է ծրագրի ղեկավար Վահան Դավթյանը, ծխելու դեմ պայքարը խիստ արդիական է դեռահասների շրջանում, քանի որ այդ վնասակար սովորությունը տարածված է դպրոցահասակ երեխաների մոտ, և փողոցում ու հասարակական վայրերում հաճախ կարելի է հանդիպել խմբերով կամ առանձին ծխող անչափահասների։

Ծրագրի արդյունքում ակնկալվում է բարձրացնել դեռահասների տեղեկացվածության մակարդակը ծխելու վնասակար հետևանքների վերաբերյալ, ինչն իր հերթին կբերի ծխողների թվի, մի շարք հիվանդությունների նվազմանը և երեխաների առողջության ամրապնդմանը:

Դիտվել է՝ 2515

Մեկնաբանություններ