Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Հանգուցալուծումը մոտենում է

Հանգուցալուծումը մոտենում է
20.11.2013 | 11:21

Հինգերորդ ու վեցերորդ տուրերի հաղթանակներից հետո Մագնուս Կառլսենը յուրօրինակ թայմ աուտ է վերցրել, ու սա միանգամայն բնական է, որովհետեւ յուրաքանչյուր ոչ-ոքին փաստացի նրան ավելի ու ավելի է մոտեցնում աշխարհի բաղձալի թագին: Ընդ որում` առանց լուրջ էներգետիկ կորստի: Իններորդ տուրից առաջ խաղի հաշիվն է 5:3` հօգուտ երիտասարդ հավակնորդի: Ամեն ինչ դե ֆակտո հաստատելու համար նրան պակասում է արդեն 1,5 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1242

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ