Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ազգային մեծ ժողովում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին։ «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում. Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։               
 

«Չպետք է վախենալ «հեղափոխություն» բառից

«Չպետք է վախենալ «հեղափոխություն» բառից
21.11.2013 | 17:05

Օրերս երեք կուսակցություններ՝ «Հայրենիք ու պատիվ», «Ժողովրդավարական հայրենիք» և «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ», իշխանափոխության պահանջով հայտարարություն էին արել, ինչի առնչությամբ «Իրատես de facto» ակումբում իր դիտարկումներն արեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ։ Բանախոսը նախապես ակումբի փոքրաթիվ լսարանի ներկայությունն այսպես բացատրեց. «Իշխանական օթյակներում ավելի հետաքրքիր բաներ կան՝ կոռուպցիա, երկրի թալան, մարդասպանների պաշտպանություն»։ Ինչ վերաբերում է շարժմանը, դրանում կարևոր դերակատարություն ունեն ազատամարտիկները, որոնք, ըստ ընդդիմադիր գործչի, երկրի անվտանգությանը սպառնացող մարտահրավերները տեսնելով, ոտքի են կանգնել՝ ի տարբերություն շատ կուսակցությունների։ «Հիմա մեր գերնպատակն է գնալ իշխանափոխության ու ազատվել այս հանցավոր ռեժիմից։ Այդ տղաներն ունեն ճշգրիտ խոսք, վճռականություն ու հանդգնություն, ինչը չունեն կուսակցությունները»,- վստահեցրեց Գառնիկ Մարգարյանը, մասնավորեցնելով, թե որ կուսակցությունները նկատի ունի։ «Այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության հետ մերձեցել են, օգտվում են իշխանության կերակրատաշտից, երկար ժամանակ փորձեր էին անում միանալու այդ կառույցին։ Օրինակ՝ ՕԵԿ-ը։ Մեր դժբախտությունն այն է, որ պատմությունը շուտ ենք մոռանում։ Մոռանում ենք 2004-ի ապրիլի 13-ի գիշերը, երբ այդ կուսակցության ղեկավարը, որ ԱԺ նախագահն էր, ԱԺ տարածքում տեղավորեց մահակավորներին, որոնք հետո ջարդեցին ժողովրդին։ Նա դեռ պատասխան չի տվել, թե ինչպե՞ս կարող էր մասնակցել այս գործընթացին։ Նույն Արտաշես Գեղամյանը, հիմա որտե՞ղ է նա։ 2002-ին մենք ստեղծեցինք սոցիալիստական ուժերի բլոկ՝ 12 կուսակցություններով, ու որոշեցինք պաշտպանել Գեղամյանի թեկնածությունը։ Ինչպե՞ս վաճառվեց, որտե՞ղ է նա՝ տեսաք։ Սա արդար գործ է, պատերազմի գործ։ Նրանք, ովքեր պաշտոններ են զբաղեցնում, չեն կարող մասնակցել արդար գործին։ Կռիվ ենք տալիս ներքին հակառակորդի, ներքին թշնամու հետ»,- ասաց ակումբի հյուրը, ով մի դիտարկում էլ ՀՅԴ-ի համար ուներ։ «ՀՅԴ-ն դեռ պետք է գնա ինքնամաքրման, հետո մասնակցի երկրի ազատագրման գործողություններին։ Նկատի ունեմ ղեկավարությանը, ոչ թե կուսակցությանը»։

Տեղեկացնելով, որ իրենց նախաձեռնությանը միացել են արդեն տասը կուսակցություններ, Գառնիկ Մարգարյանը խոսեց նաև, թե ինչպիսի հեղափոխության կողմնակից է՝ միաժամանակ գնահատելով Շանթ Հարությունյանի գործողությունները։ «Ես չեմ ուզում ինքնախաբեությամբ զբաղվել, որ եթե այս անգամ ո՛չ զինված, ո՛չ սվիններով հեղափոխություն չկատարվեց, համակարգային փոփոխություն չի լինի։ Չպետք է վախենալ «հեղափոխություն» բառից։ Մենք դեմ ենք մարտի 1-ի կրկնությանը, արյուն թափելուն, բայց հեղափոխություն պետք է։ Դա յուրաքանչյուր քաղաքացու տարրական քաղաքացիական իրավունքն է»,- ասաց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավարը՝ հընթացս նշելով, թե Շանթը «պոռթկում» էր, որն իշխանություններին ցույց տվեց, որ այսպես այլևս հնարավոր չէ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ