ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Վերջին խոսքն ասաց Պուտինը

Վերջին խոսքն ասաց Պուտինը
22.11.2013 | 12:27

Եվրամիության հետ ասոցացումից հրաժարված Ուկրաինան առաջարկում է եռակողմ հանձնաժողով ստեղծել Կիևի, Մոսկվայի և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ, որը պետք է հստակ մեխանիզմներ մշակի, որոնք թույլ կտան բավարարել թե՛ Ուկրաինայի եվրոպական հեռանկարները, թե՛ Ռուսաստանի կենսական շահերը: Առաջարկի մասին Մոսկվայում խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Վիկտոր Ֆյոդորովիչ Յանուկովիչն առաջարկում է բանակցություններ անցկացնել երեքով` Եվրոպան, Ուկրաինան, Ռուսաստանը: Մենք կողմ ենք: Բայց միայն մի պայմանով՝ մինչև Ասոցացման մասին որոշման ընդունումը: Ինչպե՞ս կարող ենք բանակցել հարցերի շուրջ, որոնք համաձայնեցված ու ընդունված են»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ