ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Տիմոշենկոն Գերմանիա չի հասնի

Տիմոշենկոն Գերմանիա չի հասնի
22.11.2013 | 12:29

Գերագույն Ռադան մերժեց 6 օրինագծերը, որոնք հնարավորություն կտային 7 տարվա ազատազրկման դատապարտված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բուժվել արտերկրում։ Օրենսդիր մարմնի որոշումն ընդդիմությունը որակել է «խայտառակություն»։ Արտերկրում բուժվելու հնարավորություն ընձեռող օրինագծին կողմ է քվեարկել 195 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն։ Տիմոշենկոյի ազատ արձակումը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապայմանն էր։ Որպես հարցի լուծում՝ երկրի ընդդիմությունն առաջարկում էր օրենք ընդունել արտերկրում կալանավորների բուժման մասին, որը Կիևը, փաստորեն, չիրականացրեց։

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ