ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ի՞նչ է որոնում Էրդողանը Մոսկվայում

Ի՞նչ է որոնում Էրդողանը Մոսկվայում
22.11.2013 | 12:30

Թուրքիայում մեծ նշանակություն են տալիս իմ այցին Ռուսաստան` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ITAR-TASS-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն մակարդակի նախորդ նիստերի ընթացքում կարևոր քայլեր են արվել: «Էներգետիկայի ոլորտում խոշոր առաջընթաց կա, լուրջ առաջընթաց է ձեռք բերվել զբոսաշրջության ոլորտում: Մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 35 միլիարդ դոլար, և մենք ջանքեր կգործադրենք այդ ցուցանիշը մինչև 100 միլիարդ դոլարի հասցնելու ուղղությամբ»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի վարչապետը հույս է հայտնել, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ձևավորված անձնական հարաբերությունները դրական հեռանկար կունենան: «Անցագրային ռեժիմի հետ կապված՝ մեր երկրների միջև ոչ մի խնդիր չկա, ինչը, իհարկե, ամրապնդում է մեր փոխգործակցությունը: Զգալիորեն ավելացել են մեր երկրների քաղաքացիների փոխադարձ այցերը: Այժմ Ռուսաստանից Թուրքիա է գալիս 4 միլիոն զբոսաշրջիկ»,- ասել է նա: Անդրադառնալով էներգետիկայի ոլորտում երկկողմ համագործակցության հարցերին՝ Էրդողանը նշել է, որ բնական գազի Թուրքիայի պահանջարկի 56%-ը հոգում է Ռուսաստանը: Անկարան առաջարկում է զարգացնել էներգետիկայի ոլորտում փոխհամագործակցության նոր ուղղություններ, մասնավորապես՝ միջուկային: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կողմ է միջազգային ջանքերի ակտիվացմանը, որոնք ուղղված են սիրիական խնդրի լուծմանը: «Թուրքիան ամենամեծ գինն է վճարում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ»,- ասել է նա և հստակեցրել, որ երկրում սիրիացի փախստականների թիվը գերազանցում է 600 հազարը: Էրդողանի կարծիքով՝ սիրիական հակամարտության վերջնական կարգավորմանը պետք է մասնակցեն Ռուսաստանը, Թուրքիան, ԱՄՆ-ը, Իրանը և ՄԱԿ-ի ԱԽ մշտական բոլոր անդամները, ինչը կհանգեցնի խնդրի ավելի արագ լուծմանը:

Դիտվել է՝ 955

Մեկնաբանություններ