ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Նեթանյահուն Կրեմլում է

Նեթանյահուն Կրեմլում է
22.11.2013 | 12:32

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իսրայելառուսական հարաբերություններին և Մերձավոր Արևելքի զարգացումներին առնչվող հարցեր է քննարկել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Մոսկվա կատարած այցն աշխատանքային էր, և, ամփոփելով հանդիպման արդյունքները, նա ասել է, որ հույս ունի Մոսկվայի միջնորդության վրա իր երկրի համար ամենաակտուալ խնդրում` Իրանը պետք է դադարեցնի միջուկային հետազոտություններն ու փորձարկումները: «Ձեր ղեկավարությամբ Իսրայելի ու Ռուսաստանի հարաբերությունները միանշանակ ավելի ջերմ են դարձել ու սերտ, առավել արդյունավետ ու անկեղծ: Մեր համագործակցությունն ընդլայնվում է, և մենք կարող ենք դրանք բարձրացնել նոր, ավելի բարձր մակարդակի: Մեր ժողովուրդների միջև իսկական համակրանք կա»,-Պուտինի հետ առանձնազրույցում ասել է Իսրայելի վարչապետը: Նեթանյահուն առաջարկել է Պուտինին Իրանի նկատմամբ էլ համանման առաջարկներ անել, ինչ եղավ Սիրիայի դեպքում: Թել Ավիվն ակնկալում է Իրանում ուրանի հարստացման ծրագրի լիովին կասեցում և գոյություն ունեցող ինֆրակառույցների կազմալուծում: Այս արմատական մոտեցումը ռուսները չեն կիսում: Մոսկվան քանիցս հայտարարել է, որ Իրանը սուվերեն պետություն է և միջուկային ծրագրի իրականացման իրավունք ունի, եթե այդ ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: Պուտինը հույս ունի, որ առաջիկայում Իրանի հարցում կգտնվեն փոխընդունելի որոշումներ: Նա ասել է, որ Իսրայելի ու Ռուսաստանի հարաբերությունները բարեկամական ու փոխշահավետ են, և ակտիվորեն շարունակվում է քաղաքական երկխոսությունը: «Վարչապետի հետ մենք մանրամասն քննարկեցինք երկկողմ համագործակցության առանցքային հարցերը, ապագայի ծրագրեր նշեցինք: Անցած տարի ապրանքաշրջանառությունը եղել է 3 միլիարդ դոլար, մեծ թիվ չէ, բայց, չնայած համաշխարհային տնտեսության բացասական միտումներին, մենք լավ զարգացում ունենք: Մեր ընդհանուր ծրագրերի մեջ իսրայելական կողմի համար երկու տիեզերանավերի մշակումը կա: Կարևոր ուղղություն են դեղագործությունն ու բժշկությունը»,-ասել է ՌԴ նախագահը:

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ