ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Չինաստանն ինտեգրվում է Եվրամիությանը

Չինաստանն ինտեգրվում է Եվրամիությանը
22.11.2013 | 12:33

«Չինաստանի կառավարությունն աջակցում է «ուժեղ և հուսալի ձեռնարկություններին, որոնք պատրաստ են եվրոպական արդյունաբերության մեջ ներդրումներ անել»,- ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանը Եվրամիության ղեկավարների հետ 16-րդ հանդիպման ժամանակ, որտեղ ՉԺՀ ներկայացնում էր Պետական խորհրդի նախագահը, իսկ ԵՄ-ն` Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Լի Կեցյանը ճշտել է, որ ամենասկզբից Չինաստանը երկկողմանի հարաբերությունները զարգացրել է «երկարաժամկետ հեռանկարների տեսակետից` առաջ մղելով փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում»: Ավելին` Պեկինը պատրաստ է ԵՄ երկրների հետ բանակցություններ սկսել չին-եվրոպական ներդրումային համաձայնագրի վերաբերյալ: Լի Կեցյանը նաև հույս է հայտնել, որ Եվրամիությունը կշարունակի վերացնել սահմանափակումները Չինաստան արտահանվող բարձրտեխնոլոգիական արտադրանքի նկատմամբ: Հանդիպման ավարտին ՉԺՀ-ի և ԵՄ-ի միջև կստորագրվեն էներգետիկայի, գյուղատնտեսության և հեղինակային իրավունքների պաշտպանությանն առնչվող համաձայնագրեր:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ