ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Կվասնևսկին ավարտում է առաքելությունը

Կվասնևսկին ավարտում է առաքելությունը
23.11.2013 | 13:38

Լեհաստանի նախկին նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին Եվրախորհրդարանին զեկույց կներկայացնի իր առաքելության ավարտի վերաբերյալ` նա ղեկավարում է Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը Ուկրաինայի հարցով: Կվասնևսկին ցավում է, որ առաքելությունն ավարտվում է առանց ասոցացման համաձայնագրի ստորագրման: Նա ասել է, որ մեկ շաբաթից Վիլնյուսում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթաժողովում Ուկրաինայի հետ որևէ փաստաթուղթ չի ստորագրվի։

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ