ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

ՈՒկրաինայի փոխվարչապետը բացատրում է

ՈՒկրաինայի փոխվարչապետը բացատրում է
23.11.2013 | 13:47

Ուկրաինայի փոխվարչապետ Յուրի Բոյկոն ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման ուղղված աշխատանքների դադարեցումը բացատրում է ԱՊՀ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների վատացմամբ եւ արդյունաբերության անկմամբ: «Այդ որոշումը կայացնելով՝ կառավարությունն առաջնորդվել է բացառապես ազգային շահերով: Վերջին 4 ամիսներին զգալիորեն ընկել են արտադրության տեմպերը: Վերլուծությունը ցույց է տվել, որ դա կապված է ԱՊՀ երկրների հետ առեւտրատնտեսական հարաբերությունների կրճատմամբ»,- ասել է Բոյկոն: Նա գտնում է, որ ասոցիացիայի ուղղությամբ աշխատանքների վերսկսումը նպատակահարմար կլինի, եթե ԵՄ հետ համագործակցությունը փոխհատուցի Ուկրաինայի կորուստները: Ուկրաինան Եվրամիությունից ոչ թե գումարային փոխհատուցում էր ակնկալում, այլ իր ապրանքների համար շուկայի բացում: Օգոստոսից սկսած ամեն ամիս գործազուրկ է դարձել 15-20 հազար մարդ, իսկ ապրանքաշրջանառության անկման հետեւանքով երկրի կորուստները կազմել են 40 միլիարդ գրիվնա:

Դիտվել է՝ 880

Մեկնաբանություններ