Ժնևում այսօր կշարունակվի Իրան -«վեցնյակ» բանակցությունների երկրորդ փուլի ընդհատված հանդիպումը: Ըստ բանակցությունների վերաբերյալ մինչ այս հնչած կարծիքների, դրանք արդեն վճռական փուլ են մտել և հնարավոր է, ի վերջո, համաձայնագիր ստորագրվի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Արդեն Ժնև են ժամանել Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Գերմանիայի արտգործնախարարները: Այնտեղ է մեկնել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Որոշ վերլուծաբանների կարծիքով տասը տարի ձգվող խնդրի հանգուցալուծումը հասել է իր վերջնական փուլին: