Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կիևում այսօր տեղի կունենա երկու հանրահավաք

Կիևում այսօր տեղի կունենա երկու հանրահավաք
24.11.2013 | 14:42

Ուկրաինայի Գերագույն ռադայի հայզգի պատգամավոր Արսեն Ավակովը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այս օրերին որոշվում է շատ բան շատ տարիների համար: Եվ դա կախված է ինձնից, քեզնից, մեզնից յուրաքանչյուրից»: Ավակովը ուկրաինացիներին կոչ է անում թողնել տաք թեյն ու համակարգիչը և դուրս գալ հրապարակ, եթե նրանք ցանկանում են բարձրացնել իրենց կյանքի որակը, եթե ուզում են, որ իրենց երեխաները «ապրեն երջանիկ, ազատ երկրում»: Հայազգի պատգամավորը Ուկրաինայի եվրաինտեգրման կողմնակից է: Նա գրել է. «Ամեն ինչ մեր ձեռքերում է: Եկեք այսօր հանուն ձեզ` որոշելու ձեր ընտանիքի ապագան, ոչ մեկը բացի մեզնից չի անի դա»: Ըստ Ավակովի գրառման վաղ առավոտից արդեն հարյուրավոր խարկովցիներ Կիևում են, Ուկրաինայի մայքարաղաքաք են ժամանում նաև ցուցարարներ Տերնոպոլից, Պոլտավայից և այլ քաղաքներից: Ինչպես արդեն հայտնի է, Ուկրաինայի ընդդիմությունն այսօր Կիևի Մայդանում ու Եվրոպական հրապարակում մեծ հանրահավաք է հրավիրել և նախատեսում է հավաքել 50 հազար մարդ: Այսօր իշխող` Ռեգիոնների կուսակցությունը նույնպես հանրահավաք է հրավիրել և նույնպես հայտարարել է 50 հազար մարդու մասնակցության մասին: Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացքող բանակցությունները կասեցնելու մասին, որը վրդովմունք առաջացրեց եվրաինտրեգման կոմնակիցների մոտ: Վերջերս գերմանական DW-Trend –ը հետազոտություն էր հրապարակել, ըստ որի ուկրաինացիների 48 տոկոսը Եվրոպայի հետ ասոցացվելու կողմնակից է: Ուկրաինայի կառավարության որոշման առնչությամբ արդեն արևմտյան մի շարք երկրներ հիասթափություն են հայտնել: Եվրոպական որոշ դիվանագետներ կարծում են, թե Վիլնյուսի գագաթնաժողովին դեռ ժամանակ կա և Ուկրաինայի իշխանությունը գուցե փոխի որոշումը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ