ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Բանակցություններ, որոնց տեղյակ չի եղել անգամ Իսրայելը

Բանակցություններ, որոնց տեղյակ չի եղել անգամ Իսրայելը
24.11.2013 | 17:40

ԱՄՆ-ը Իրանի հետ երկկողմանի բանակցություններ է վարել նախքան միջնորդների վեցնյակի հետ պայմանավորվածությունների ձեռքբերումը, հաղորդել է Ռեյտեր գործակալությունը` ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային հղում անելով: «Մենք իրանցիների հետ սահմանափակ երկկողմ քննարկումներ էինք ունենում` ի հավելումն վեցնյակի բանակցությունների, որպեսզի մշակենք գաղափարներ, որոնք կօգնեին այդ բանակցություններին»,-ասել է պաշտոնյան, որ ցանկացել է անանուն մնալ: Նախկինում Սպիտակ տունը չէր հաղորդում Թեհրանի հետ շփումների մասին` բացի Օբամա-Ռուհանի հայտնի հեռախոսային խոսակցությունը:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ