«Պետք է հասկանալ, որ Մոլդովան միատարր չէ, դա ցույց են տալիս հասարակական կարծիքի տարբեր հետազոտությունները և դրանից օգտվում են գործող իշխանության ընդդիմախոսները: Լավ օրինակ է վերջերս Գագաուզիայում կատարված հարցման հրապարակված արդյունքները, ըստ որոնց, բնակչության ճնշող մեծամասնությունը Մոլդովայի ապագան տեսնում են ՄՄ-ում»,-մոլդովական Панорама կայքին ասել է մոլդովացի քաղաքագետ Նիկոլայ Ցվյատկովը: Իսկ ուկրաինացի քաղաքագետ Արտյոմ Ֆիլիպենկոն կարծում է, որ ՈՒկրաինայում համաձայնագրի բանակցությունների կասեցումը կարող է երկակի դեր կատարել Մոլդովայի հետագա հարաբերություններում ԵՄ-ի հետ: «Մի կողմից համաձայնագրի նախաստորագրումը Մոլդովայի հետ ԵՄ-ի համար դառնում է «պատվի հարց», մյուս կողմից փաստը, որ Մոլդովան Վիլնյուս էր գնում ոչ թե մենակ, այլ ՈՒկրաինայի հետ, կարևոր բարոյական նշանակություն ուներ Մոլդովայի իշխանությունների համար, բայց հիմա այդ փաստը բացակայում է»,-նշել է Ֆիլիպենկոն: Օրերս մոտավորապես նույն կարծիքն է հայտնել Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը: Նա Վաշինգտոնում հայտարարել էր, թե «Մոլդովան կարող է կրկնել Հայաստանի և ՈՒկրաինայի սցենարները, որոնք ՌԴ իշխանությունների ճնշման տակ հրաժարվել են եվրաինտեգրումից»:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ