Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերումը բնականաբար ամենից շատ մտահոգում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Նախօրեին նա համաձայնությունը որակել էր «ոչ թե պատմական իրադարձություն, այլ` պատմական սխալ»: Մինչդեռ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կարծում է, որ Իրանի հետ պայմանավորվածությունը միջուկային ծրագրի շուրջ կապահովի Իսրայելի ու Մերձավոր Արևելքի առավալագույն անվտանգությունը: