ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ազարովը պնդում է տնտեսական պատճառները

Ազարովը պնդում է տնտեսական պատճառները
25.11.2013 | 18:46

ՈՒկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հավաստիացնում է, որ եվրաինտեգրմա գործընթացի դադարեցումը ոչ ոք դժբախտություն չի համարում: Նա չի բացառել, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել 2014-ի սկզբին: Վարչապետը շարունակում է պնդել, որ կառավարության որոշումը կապված է հնարավոր կորուստների փոխհատուցման չկարգավորման հետ:

Դիտվել է՝ 969

Մեկնաբանություններ