ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

650 պատասխան անկախանալու օգտին

650 պատասխան անկախանալու օգտին
27.11.2013 | 12:09

Շոտլանդիայի ռեգիոնալ կառավարության ղեկավար Ալեքս Սելմոնդը Գլազգոյում ներկայացրել է Մեծ Բրիտանիայից անկախանալու ծրագիրը: Անկախության հանրաքվեն նախատեսված է 2014-ի սեպտեմբերի 18-ին, եթե հանրաքվեն ցանկալի արդյունք ունենա, որոշված է նաև անկախության հռչակման օրը` 2016-ի մարտի 24-ը: Ալեքս Սելմոնդը կարծում է, որ Շոտլանդիան պատրաստ է անկախության, երկրի տնտեսությունն ավելի հաջող կզարգանա, իսկ հասարակությունն ավելի արդարացի կդառնա: Անկախության անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթուղթը` «Սպիտակ թուղթը» պատասխանում է հանրաքվեի մասնակիցների հնարավոր 650 հարցերի:

Դիտվել է՝ 850

Մեկնաբանություններ