ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Արարողակարգային ողջույններ

Արարողակարգային ողջույններ
28.11.2013 | 11:28

Թեհրանում սկսվել է Տնտեսական համագործակցության խորհրդի 21-րդ նիստը, որին մասնակցում է նաև Ադրբեջանը: Նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները: Էլմար Մամեդյարովը ողջունել է Թեհրանի և Արևմուտքի միջև պատմական համաձայնությունը, որով Իրանը համաձայնել է նվազեցնել ուրանի հարստացումը, իսկ Արևմուտքը մեղմացնում է տասնյակ տարիներ գործող պատժամիջոցները:

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ